Թուրիդ Բիրքելանդ
Թուրիդ Բիրքելանդ բուկմոլ՝ Turid Birkeland | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1962[1] |
Ծննդավայր | Հյոուգեսուն, Ռուգլան |
Մահացել է | դեկտեմբերի 24, 2015[2] (53 տարեկան) |
Մահվան վայր | Օսլո, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Bjerke Upper Secondary School? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի և organizational worker |
Զբաղեցրած պաշտոններ | Նորվեգիայի պառլամենտի փոխանդամ, Minister of Culture? և Նորվեգիայի խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Նորվեգական բանվորական կուսակցություն |
Turid Birkeland Վիքիպահեստում |
Թուրիդ Բիրքելանդ (նորվ.՝ Turid Birkeland, նոյեմբերի 5, 1962[1], Հյոուգեսուն, Ռուգլան - դեկտեմբերի 24, 2015[2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի մշակույթի գործիչ, հեռուսալրագրող, հաղորդավար, քաղաքական գործիչ, Նորվեգիայի լեյբորիստական կուսակցության անդամ[3]։ 1996 թ.-ից 1997 թվականներին դարձել է Նորվեգիայի մշակույթի նախարար։ Աշխատել է հեռուստատեսային ոլորտում։ Հեղինակել է բազմաթիվ հեռուստածրագրեր և գրքեր։ Կազմակերպել է կամերային երաժշտության համերգներ[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրիդ Բիրքելանդը ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 5-ին նորվեգական Հյոուգեսուն քաղաքում։ Նրա հայրը դարձավ Նորվեգական երկաթի և մետաղամշակման խորհուրդի քարտուղար 1970-ական թվականներին։ Դրանից հետո էլ Նորվեգիայի արհմիությունների միացյալ դաշնության քարտուղար ու Սյորմարկա քաղաքի դպրոցի տնօրեն։
Թուրիդ Բիրքելանդը միջնակարգ կրթությունը ստացել է մայրաքաղաք Օսլոյի Բյորկյոյի գիմնազիայում։ Այն ավարտել է 1981 թվականին։ Որից անմիջապես հետո ընդունվում է քոլեջ ու սովորում հընթացս 1982-1983 թվականների։ Ավարտելուց հետո Թուրիդ Բիրքելանդը քննություն հանձնեց փիլիսոփայական գիտությունների բնագավառում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1985 թ.-ից 1992 թվականներին անդամակցում է Աշխատող երիտասարդների խորհրդին։ Բիրքելանդը ընտրվեց Նորվեգիայի պառլամենտի ներկայացուցչի տեղակալ 1985 թվականին կայացած պառլամենտական ընտրությունների ժամանակ։ Թուրիդ Բիրքելանդը նաև Եկեղեցական գործի մշտական կոմիտեի անդամ էր[5]։ 1993 թվականից 1994 թվականները աշխատանքի է անցնում «Օգնություն նորվեգացի ժողովրդին» բարեգործական հիմնադրամում և Նորվեգիայի Արհմիությոնների բրյուսելյան մասնաճյուղում[6]։ 1994 թվականին Թուրիդ Բիրքելանդը դարձավ Նորվեգիայի Եվրախորհրդի կազմում ընդգրկվելու հանձնաժողովի ղեկավարներից մեկը։ Սակայն այս հարցի շուրջ ռեֆերենդումը անցավ ապարդյուն[7][8]։ 1995-1996 թվականների ընթացքում աշխատանքի անցավ «ТВ+», «Reiseradioen» և «TVNorge» հեռուստաընկերություններում։
1996 թվականի հոկտեմբերից 1997 թվականի հոկտեմբեր Թուրիդ Բիրքելանդը դարձավ Նորվեգիայի մշակույթի նախարաը[9]։
Հետո Թուրիդը կրկին վերադառնում է լրագրողի մասնագիտությանը։ 1998 թվականին նա վերադառնում է «Reiseradioen» հեռուստաալիք։ 1998 թ.-ից 1999 թվականը որպես հաղորդավար է աշխատել «NRK2» հեռուստատեսային ալիքում։ 1999 թ.-ից 2001 թվականներին նա «Rubicon TV» ալիքը պրոդյուսերն ու մենեջերն էր։ 2001 թ.-ից մինչև 2004 թվականը Նորվեգիայի հեռարձակող ընկերություն հեռուստաալիքի մշակութային հաղորդաշարերի բաժնի ղեկավարը։ 2007 թ.-ից մինչև 2012 թվականը Նորվեգիայի ամենամեծ «Telenor» հեռուստաընկերության խորհրդի անդամ է եղել իսկ 2009 թվականից՝ Նորվեգիայի երաժշտական ակադեմիայում։
1997 թվականից մինչև 2001 թվականը Թուրիդ Բիրքելանդը ղեկավարել է Ռիսյորի երաժշտական փառատոնը (Risør[10]):
2011 թվականին Թուրիդ Բիրքելանդի մոտ ախտորոշում են միելոֆիբրոզ[11]։
Թուրիդ Բիրքելանդն իր մահկանացուն կնքում է հիսուներեք տարեկան հասակում՝ 2015 թվականի դեկտեմբերի 24-ին մայրաքաղաք Օսլոյում։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Turid Birkeland og Sigurd Sandvin: Alle fakta på bordet. Oslo, 1992 EU-fakta
- Stockholm – Din guide til storbyen! Damm, 2001 ISBN 82-517-8792-0
- London – Din guide til storbyen! Damm, 2005. ISBN 82-496-0701-5
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nrk.no/norge/turid-birkeland-er-dod-1.12720907
- ↑ «Turid Birkeland (53) er død». VG. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ TV 2 AS. «Turid Birkeland (53) er død». TV 2. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «The Standing Committee on Education, Research and Church Affairs» (բրիտանական անգլերեն). Stortinget. 2008 թ․ հուլիսի 8. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Landsorganisasjonen i Norge» (նորվեգերեն). Landsorganisasjonen Norge. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ Джанян, Сергей. «Норвегия и ЕС: рядом, но не вместе». Радио Свобода (Russian). Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Сенинский, Сергей. «Норвегия по-прежнему не стремится в Евросоюз». Радио Свобода (Russian). Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Government.no (2013 թ․ հոկտեմբերի 25). «Norwegian Ministry of Culture» (բրիտանական անգլերեն). Government.no. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Фестивали и праздники » Норвегия - туризм, отдых, достопримечательности, советы туристам». norwaylife.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Миелофиброз: причины, симптомы, диагностика, лечение | Компетентно о здоровье на iLive». ilive.com.ua. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «En påminnelse om Turid Birkeland». NRK. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
- «Til minne om Turid Birkeland - dagsavisen.no». www.dagsavisen.no. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրիդ Բիրքելանդ» հոդվածին։ |
|